Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հետագա փլուզումներից խուսափելու համար

Հետագա փլուզումներից խուսափելու համար
23.03.2013 | 13:57

Մարտի 9-ին փլուզվել էին Սյունիքի մարզի Սևաքար գյուղի հանրապետական նշանակության 17-18-րդ դարերի եռանավ բազիլիկ Սբ. Հռիփսիմե եկեղեցու հարավային և արևմտյան պատերը, տանիքի մի հատված:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ եկեղեցու խոնարհման պատճառ են հանդիսացել դեռևս 1930-ական թվականներին առաջացած երկայնական ճաքերը, ծածկերի (հողածածկ) ջրամեկուսացման բացակայությունը, նաև հիմնատակի գրունտների նստվածքային երևույթները:
Աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա առաջարկվել է հետագա փլուզումներից խուսափելու համար հենակներով ամրացնել եկեղեցու վթարված, բայց դեռևս կանգուն հատվածները: Նախքան փլվածքի մաքրումը (ճանապարհ, բակ, անցուղի) ձեռնարկել եկեղեցապատկան բեկորների առանձնացման և համարակալման աշխատանքներ, կատարել հիմնատակերի գրունտների ինժեներաերկրաբանական հետազոտություն, մշակել եկեղեցու ամրակայման և մասնակի կամ ամբողջական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը:

Հավելենք, որ 1997 թ. ՀՀ կառավարության N 51 որոշմամբ եկեղեցին հանձնվել է համայնքին որպես սեփականություն և հանդիսացել է գործող եկեղեցի: Մասնագետների տեղեկացմամբ` եկեղեցին երբևէ չի նորոգվել կամ ամրակայվել, այն գտնվել է խիստ վթարային վիճակում, ինչի մասին բազմիցս ահազանգվել է:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ